ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Մազերի ներկերն ու առողջությունը
Մազերին լավ տեսք տալու, ինչպես նաև տրամադրությունը փոխելու նպատակով երբեմն դիմում ենք կոսմետիկ միջոցների. ներկում ենք մեր մազերը տարբեր ներկերով: Ուրախանում ենք առաջարկվող բազմաթիվ ներկերի ու երանգների առատությամբ ու երևի ամենից քիչ մտածում առողջությանը հասցված վտանգի մասին:
Այսօր մազերը ներկում ենք ինչպես տնային պայմաններում, այնպես էլ մասնագիտացված սրահներում: Սակայն, ինչ ներկ էլ կիրառելու լինենք, արժե իմանալ վերջերս կատարված հետազոտության մասին:
Կամավոր կանանց հետ կատարված փորձերի արդյունքում պարզվել է, որ մազերի ներկերը քայքայիչ ազդեցություն ունեն կանանց լյարդի վրա: Պարզվել է, որ կոսմետիկական այս արտադրանքի բաղադրության մեջ կան նյութեր, ծայրահեղ վտանգ ներկայացնող քիմիական միացություններ, որոնք կարող են հանգեցնել լյարդի ցիրոզի: Պարզվել է նաև, որ վտանգահարույց նյութեր կան գրեթե բոլոր ներկերի բաղադրության մեջ: Բազմամյա հետազոտությունների արդյունքները հանգեցրել են այն համոզման, որ 5 տարի ամենամսյա պարբերությամբ մազերի ներկ օգտագործող կանայք կարող են առողջական լուրջ խնդիրներ ունենալ:
Գիտնականները վաղուցվանից են փողհարում, որ մազերը ներկելը վտանգավոր է ոչ միայն մազերի, այլև ողջ օրգանիզմի համար: Ահա ծանրակշիռ հինգ փաստարկ.
1.Բժիշկները մազերի ներկերից վտանգավոր են համարում հատկապես կապույտը, մորու գույնը և կանաչը: Այս ներկերի բաղադրության մեջ հաճախ առկա են այնպիսի նյութեր, որոնք կարող են ալերգիաների ու մաշկային զանազան հիվանդությունների պատճառ դառնալ: Եվ դրանից կարող է ոչ միայն գլխամաշկը տուժել. հավանական է դեմքին ցանի ու քորի առաջացումը:
2.Մազերի հաճախակի ներկումը, նույնիսկ հասարակ ներկերով, որոնք մազերին նոր երանգ են հաղորդում, կարող են միզապարկի քաղցկեղի պատճառ դառնալ: Ասվածն ապացուցել են Կալիֆոռնիայի գիտնականները դեռևս 5 տարի առաջ: Պատճառը կրկին ներկերի մեջ պարունակվող քիմիական տարրերն են:
3. Այս ամենից բացի, մազերի հաճախակի ներկումը կարող է լեյկոզ (արյան քաղցկեղ) առաջացնել: Ընդ որում, հիվանդությունը սպառնում է ոչ միայն կանանց, այլև մազերը ներկող տղամարդկանց:
4.Մի ահավոր փաստ ևս. մազերը հաճախակի ներկող կանանց մոտ լիմֆոմայով (քաղցկեղի տարատեսակ) հիվանդանալու հավանականությունը մեծանում է: Այս հիվանդությունը քայքայում է լիմֆային համակարգը: Ընդ որում, արհեստական սևահերները «ներկված» շիկահերներից ավելի շատ են վտանգված: Բնությունից ոչ սևահեր կանանց մոտ հիվանդության դեպքերը երկու անգամ ավելի հաճախ են հանդիպում:
5. Եվ, վերջապես, երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե ներկը, եթե այն նույնիսկ շատ որակյալ է համարվում, ինչ ազդեցություն կունենա մազերի որակի վրա (բարակելը, չորությունը, թեփոտությունը, անփայլությունն ու մազաթափությունը): Գոյություն ունի սխալ կարծիք, թե կոնկրետ այս կամ այն ներկից կարող է ալերգիկ ռեակցիա առաջանալ: Յուրաքանչյուրի մոտ ռեակցիան ներկերի բաղադրության այս կամ այն բաղադրիչի նկատմամբ կարող է տարբեր լինել:
Իսկ եթե այս նորությունը ձեզ համար հետաքրքիր էր, սակայն, միևնույն է, ցանկանում եք ներկել ձեր մազերը, գուցե փորձեք օգտագործել բնական ներկեր, ասենք` հինա ու բասմա: Սրանք ամենատարածված բնական ներկերն են, որոնք կարելի է նույնիսկ տնային պայմաններում նույն հաջողությամբ օգտագործել, իսկ դրանց բարերար ազդեցության մասին խոսել երևի արժե: Հինայով ներկված մազերը ոչ միայն հաճելի երանգ են ստանում, այլև փայլ: Դրանք խթանում են մազերի աճը, դադարեցնում կամ նվազագույնի հասցնում մազաթափությունն ու թեփը, չեն «վառում» մազերը:
Արևելքի կանայք հազարամյակներ առաջ դեռևս դրանով ներկում էին կտորը, մազերն ու նույնիսկ եղունգները: Եգիպտոսի կայսրուհիները ևս դրանով բուժում ու ամրացնում էին մազարմատները:
Հինայով ներկելը նմանվում է արևայրուքի (մեր օրգանիզմն արևի ճառագայթների ներքո պիգմենտ է «արտադրում») ազդեցության: Այդպես է լինում նաև հինա օգտագործելու դեպքում, այսինքն` գույնը պայմանավորված է մեր օրգանիզմի առանձնահատկություններով, մազի կառուցվածքով ու այլ ֆիզիկական պատճառներով: Մազերի գունային պիգմենտներն են (տարբեր մարդկանց մոտ դրանք տարբեր են) որոշում գույնը, իսկ հինան ընդամենն այդ պիգմենտներին հնարավորություն է տալիս դրսևորելու այդ հատկությունները: Ի դեպ, նույն մեխանիզմով են աշխատում նաև մազերի տարբեր երանգների համար նախատեսված շամպունները: Իսկ մազերի գույնը բացացնելու հատկությամբ շամպունները, ըստ էության, թափանցում են կուտիկուլայի մեջ և փոխազդում գունային պիգմենտի հետ: Քիմիական ներկերը ևս նույն կերպ են ազդում, սակայն` շատ կոպիտ:
Հինան էկոլոգիական ներկ է, առանց ամոնիակի, օքսիդանտների ևն: Առաջին անգամից իսկ տարբերությունը խիստ զգալի կլինի: Մազերը դառնում են առատ ու ամուր: Առաջին անգամ հինա օգտագործելու դեպքում հիշեք, որ բաց գույնի մազերը կստանան վառ գազարագույն երանգ, որը մեղմացնելու նպատակով կարելի է պարզապես ձեթ քսել մազերին: Որքան հինան թարմ լինի, այնքան մազերն արագ կներկվեն: Մուգ գույնի մազերի վրա այն կարող է նույնիսկ չերևալ: Իսկ սև մազերին խարտյաշություն հաղորդելու համար հարկավոր է նախապես մազերը ջրածնի պերօքսիդով գունաթափել: Ինչևէ, եթե որոշեք մազերը ներկել հինայով կամ բասմայով, օգտագործման եղանակը կկարդաք հենց փաթեթի վրա:
Ի դեպ,հինա ստանում են հինայի ծառի` լավսոնիայի տերևներից:
24.01.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ